Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մշակութային կյանքում բացառիկ կարևորում եմ թատրոնի դերը»

«Մշակութային կյանքում բացառիկ կարևորում եմ թատրոնի դերը»
22.12.2014 | 14:33

Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ 2015-ին կանցկացվի կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ` ֆիլմարվեսի մեջ առաջին քայլերնն անող երիտասարդների համար: Լավագույն 10 սցենարները (թեմատիկան մեկը կլինի) կամբողջանան մեկ ֆիլմում: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց Համազգային հիմնադրամի նախագահ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

2013-ին «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի մրցանակակիր պիեսը օրերս բեմադրվեց Համազգային պետական թատրոնում: Մեր հարցին` մրցույթը շարունակություն ենթադրո՞ւմ է` պատասխանեց, որ ամեն տարի մշակութային այս կամ այն դաշտին ուղված ծրագեր են իրականացնում. «Լավագույն պիեսներից կազմված անթոլոգիան ուղարկել ենք թատերական օջախներին, գրադարաններին, որպեսզի ռեժիսորները ծանոթանան, ունենան գրադարաններում, ցանկության դեպքում` բեմադրեն: Երկրորդ տեղին արժանացած Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս» պիեսը կբեմադրվի Վանաձորի թատրոնում: Արտավազդ Շահբազյանի պիեսն էլ նախաբեմադրական ընթացքի մեջ է»:
Սփյուռքից նույնպես հետաքրքված են: Պիեսների հեղիանակային իրավունքը համազգայինինն է, բայց պայմանական է, նյութական որևէ ակնկալիք չունեն, ուրախ կլինեն, եթե որևէ թատրոն անդրադառնա ժամանակակից դրամատուրգիային: Համոզված է, որ ընտրված պիեսները հետագայում իրենց դրսևորումը, կյանքը կունենան հայ բեմում, մրցույթում չբացառելով սուբեկտիվության գործոնը, նշեց, որ լավ բեմադրիչը կարող է երբեմն միջակ պիեսից լավ ներկայացում ստանալ և հակառակը. «Մրցանակաբաշխության հինգ լավագույների բացահայտման մեջ արդար էինք, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Մեր նախաձեռնության նպատակն է մշակութային, հոգևոր դաշտում օազիսների ընդլայնումը՝ թատրոնի ճանապարհով, կինոյի, թե գրականության»,- հավելեց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ